Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը զորակոչիկներին շնորհավորել է օրվա խորհրդի կապակցուիթյամբ
03.07.2018
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր այցելել է Աբովյան քաղաքի կրթահամալիր, Գետարգելի միջնակարգ դպրոց և Եղվարդ քաղաքի տարածաշրջանային զինկոմիսարիատ: Մարզպետը զինակոչիկներին շնորհավորել է օրվա խորհրդի կապակցությամբ:«Սա բարձրագույն պատիվ է: Անցնելով ծառայության խնդիրների միջով՝ դուք ձեռք եք բերում կամք, հոգեկերտվածք, որն ամբողջ կյանքում առաջնորդելու է ձեզ: Պատվով և գիտակցումով ծառայեք: Յուրաքանչյուր օրը թող ձեզ համար մտորումների, մաքառումների, ձեր հետագա կենսագրության համար կարևորագույն էջ լինի:
Բարի ծառայություն ձեզ, տղե՛րք։ Աստված պահապան»,- նշեց Ռոմանոս Պետրոսյանը: