Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը արզականցիներին հրավիրում է հանրային լսումների
25.06.2018

Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հրավիրում է հանրային լսումների Արզական գյուղի բնակիչներին։
Քննարկվելու է գյուղում խմելու և ոռոգման ջրի խնդրի լուծման ընթացքը և դրա հետ կապված փոխադարձ պարտավորություններ ստանձնելու հարցը։
Հ․Գ․ Հանդիպման ընթացքում Չարենցավան համայնքի ղեկավարի մասնակցությամբ քննարկվելու է նաև Չարենցավան համայնքի Արզական գյուղի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման հարցը։