Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը ընդունել է մի շարք բնակիչների

21.06.2018

  Այսօր մարզպետարանում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն։
Անձնական հանդիպումների միջոցով մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը փորձել է հասկանալ քաղաքացիների մտահոգությունները, լսել նրանց խնդիրները։  Քաղաքացիները մարզպետարան էին եկել տարատեսակ առաջարկներով, դիմումներով և խնդրանքներով, որոնք վերաբերվում էին վարչական, սոցիալական, իրավական, կոմունիկացիոն և այլ բնագավառների։
 Մարզպետը անձամբ խոսել է բոլոր քաղաքացիների հետ և նրանց ուղղորդել համապատասխան լիազորություն ունեցող կառույցներին։
 Հանդիպման ընթացքում պարզ դարձավ, որ քաղաքացիների մեծ մասը ունեն տոտալ անվստահություն պետական մի շարք հաստատությունների՝ դատարանների, ՏԻՄ-երի, սոցիալական օժանդակություն ցուցաբերող կառույցների նկատմամբ։
 Մարզպետը նշեց,որ իրենց խնդիրն է՚ վերացնել այդ անվստահությունը պետական հաստատությունների նկատմամբ և հասցնել Կոտայքի մարզի քաղաքացուն այն միտքը, որ ցանկացած խնդիր լուծելի է ինստիտուցիոնալ ճանապարհով՝ օրենքի տառին համաձայն։
 Կոտայքում շարունակվում է բնակչի վերափոխման գործընթացը Քաղաքացու։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:03:27