Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն ընդունել է Գլենդելի քաղաքապետին

19.06.2018

    Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ընդունել է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին:
 Սփյուռքահայ գործիչ Զարեհ Սինանյանը մեծ ոգևորությամբ է ընդունել Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունը: Նա նշել է, որ հեղափոխությունից հետո տարբեր սփյուռքահայ գործարարներ ցանկություն են հայտնել այցելել Հայաստան՝ տարատեսակ ծրագրերով:
 Կոտայքի մարզպետի հետ զրույցի ժամանակ Զարեհ Սինանյանը հայտնել է, որ սեպտեմբեր ամսին նախատեսում է Կալիֆոռնիա նահանգից մեծ պատվիրակության այց Հայաստանի Հանրապետություն: Պատվիրակության կազմում լինելու են սիլիկոնային հովտի առաջատար IT կազմակերպությունների ներկայացուցիչներ, ագրարային բիզնեսի ներկայացուցիչներ և խորհրդատուներ, նաև սփյուռքահայ գործարարներ: Համաձայնություն է ձեռք բերվել սեպտեմբերյան այցի ժամանակ Կալիֆոռնիայի պատվիրակությանը ընդունել նաև Կոտայքի մարզում:
 Ռոմանոս Պետրոսյանը նաև Գլենդելի քաղաքապետին է նվիրել Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57