Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը մասնակցել է «Երաժշտական արվեստի և գեղարվեստի դպրոցների Կոտայքի մարզային գալա» միջոցառմանը

11.06.2018

    ՀՀ Կոտայքի մարզպետ Ռ․ Պետրոսյանը Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում հունիսի 8-ին մասնակցել է «Երաժշտական արվեստի և գեղարվեստի դպրոցների Կոտայքի մարզային գալա» միջոցառմանը։
 Մարզպետը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես ասել է.
«Կոտայքի մարզում յուրաքանչյուր համայնքի և համայնքապետի աշխատանքի հիմքում դրվելու է երեք գործոն՝
- Գյուղում գործող ջեռուցվող մանկապարտեզի առկայություն
- Լուսավոր և ուսումնական նյութերով հագեցած դպրոց
- Բարձր առաստաղներով վերանորոգված մշակույթի տուն
 Մենք մեր քաղաքացուն պետք է կրթենք բոլոր ոլորտներում և մակարդակներում ու արդյունքում ականատեսը կլինենք Կոտայքի մարզի բնակչի վերափոխմանը ՀՀ քաղաքացու»։
 Փառատոնի բոլոր հաղթողները արժանացել են ՀՀ Կոտայքի մարզպետի կողմից սահմանված մրցանակների՝ դիպլոմների ու պատվոգրերի։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:03:27