Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ազատ քաղաքացի կրթելու տեսլականով աշխատանքային հանդիպում Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ

08.06.2018

    ՀՀ Կոտայքի մարզպետ Ռ. Պետրոսյանի նախաձեռնությամբ այսօր կայացել է աշխատանքային հանդիպում մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Հանդիպման ընթացքում մարզպետ Ռ. Պետրոսյանը նշեց, որ դպրոցներն իրենց գործունեությունը պետք է իրականացնեն բացառապես ՀՀ Սահմանադրության և ՀՀ օրենքների շրջանակներում:
 Դպրոցներում պետք է բացառվեն կոռուպցիոն ռիսկերը՝ դրամահավաքությունը, հովանավորչությունը, մանկավարժների ընտրությունների ուղղորդումը, ինչպես նաև դպրոցները պետք է դառնան ապաքաղաքականացված կառույցներ:
 Մարզպետ Ռ. Պետրոսյանը անդրադարձավ դպրոցական խորհուրդների կազմերին, նշելով, որ ենթակա են փոփոխման: Այդ գործընթացը արդեն իսկ սկսված է. դա պայմանավորված է բազմաթիվ մտահոգությունների առկայությամբ և ցանկացած բացթողում կստանա համապատասխան արձագանք:
 Ազատ քաղաքացի կրթելու տեսլականով պայմանավորված՝ Ռ. Պետրոսյանը հանձնարարեց տնօրեններին կազմել զարգացման ծրագրեր, համագործակցել կրթական ոլորտում գործունեություն իրականացնող տարբեր կազմակերպությունների հետ՝ դպրոցի հետագա գործունեությունը էլ ավելի արդյունավետ դարձնելու համար:
 Մարզպետ Ռ. Պետրոսյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել տնօրեններին՝ դպրոցի հետագա գործունեության իրականացման աշխատանքներին, խոստանալով այցելել մարզի բոլոր դպրոցներ և տեղում ծանոթանալ խնդիրներին:
 Հանդիպման վերջում եղան հարցադրումներ տնօրենների կողմից, ինչպես նաև մարզպետի կողմից մի շարք հարցադրումների մասով տրվեցին հստակ հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:03:27