Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ Ռ. ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱԲՈՎՅԱՆԻ, ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ԵՎ ՆՈՐ ՀԱՃՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՆԵՐ

04.06.2018

    ՀՀ Կոտայքի մարզպետ Ռ. Պետրոսյանն աշխատանքային այցով եղել է Աբովյանի, Բյուրեղավանի և Նոր Հաճնի համայնքապետարաններում:
 Մարզպետը շրջայց է կատարել համայնքապետարանների վարչական շենքերում, ծանոթացել է տեղական ինքնակառավարման մարմինների ընթացիկ գործունեությանը, ինչպես նաև հանդիպումներ ունեցել համայնքների ղեկավարների աշխատակազմերի աշխատակիցների հետ:
 Աշխատանքային հանդիպումների շրջանակներում Աբովյան համայնքի ղեկավար Վ. Գևորգյանի, Բյուրեղավան համայնքի ղեկավար Հ. Բալասյանի և Նոր Հաճն համայնքի ղեկավար Գ. Մաթևոսյանի կողմից ներկայացվել են համայնքապետարանների գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև համայնքային զարգացման ծրագրերով նախատեսված նախաձեռնությունների ընթացքը:
 Կոտայքի մարզպետն անդրադարձ է կատարել մարզում առաջիկայում նախատեսվող գործընթացներին, մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցված աշխատանքի կարևորություններին՝ ընգծելով համայնքային աշխատանքների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունները, որոնք պետք է բխեն Հայաստանի Հանրապետության Կառավարության տարածքային քաղաքականության գերակայություններից և ներկա իրողությունների տրամաբանությունից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:36:55