Նորություններ
Լրահոս
ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՈՒՄՆԵՐ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
04.06.2018

Կոտայքի մարզպետ Ռ. Պետրոսյանի 2018 թվականի հունիսի 4-ի համապատասխան կարգադրություններով, իրենց դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել են Կոտայքի մարզպետի օգնականներ Վարդգես Սեպոյանը և Հերմինե Ադամյանը: Միաժամանակ տեղեկացվում է, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Համլետ Հայրապետյանը:
ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի
անձնակազմի կառավարման բաժին