Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՐԶԱԿԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

04.06.2018

    ՀՀ Կոտայքի մարզպետ Ռ. Պետրոսյանը Արզականի միջնակարգ դպրոցում մասնակցել է <<Հավերժությունն ազգերինն է, որը մեծ է հոգեպես…>> խորագրով միջոցառմանը:
 Արցախյան ազատամարտում հերոսացած հայորդու՝ Խաչիկ Խաչատրյանի կիսանդրու բացման արարողության շրջանակներում կազմակերպված միջոցառումը մեկնարկել է ՀՀ օրհներգով, այնուհետև ուղեկցվել արզականցի ազատամարտիկի կյանքի ու գործունեության մասին պատմող դրվագների ներկայացմամբ, ազգային ու հայրենասիրական բնույթ ունեցող երաժշտական և պարային կատարումներով:
 Միջոցառման ավարտին իր խոսքով ներկաներին է դիմել ՀՀ Կոտայքի մարզպետ Ռ. Պետրոսյանն՝ ընդգծելով նմանատիպ միջոցառումների կարևորությունը, որոնք մեծապես նպաստում են նորօրյա սերնդի հայրենասիրական դաստիարակությանը:
 Կոտայքի մարզպետը կարևորել է նաև մարզի հանրակրթական հաստատությունների արդյունավետ գործունեության ապահովումը և փաստել, որ այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվում են նաև համակողմանի նախաձեռնություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22