Նորություններ
Լրահոս
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
28.05.2018

Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ:
1918 թվականի մայիսի 28-ը մեր ազգային ու պետական տոնացույցի ամենակարևոր և հիշարժան օրերից է: Այդ օրը Հայոց Ազգային խորհրդի կողմից ազդարարվեց Հայաստանի Առաջին Հանրապետության իրողությունը, և վերջապես իրականություն դարձավ հայ ժողովրդի վաղեմի երազանքը:
Տոնական այս օրվա շրջանակներում ևս պետք է փաստենք, որ Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը հնարավոր դարձավ շնորհիվ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի նշանակալի հերոսամարտերի:
Ահեղ գոյամարտերի ընթացքում մեր ժողովուրդը ցուցաբերեց բացառիկ համախմբվածություն, հաղթահարեց բազմաթիվ փորձություններ և իր քաջարի որդիների հաստատակամության արդյունքում հասավ բաղձալի արդյունքի:
Մենք այսօր պարտավոր ենք հիշել ու փառաբանել Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներին, ովքեր մեծագույն ներդրում են ունեցել մեր պատմության ամենաբացառիկ էջերից մեկի կերտման գործում:
Վերստին շնորհավորում եմ Հանրապետության տոնի առիթով, դարձյալ ջերմ մաղթանքներ եմ հղում Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ և ցանկանում ամենայն բարիք:
Հարգանքով՝
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ Կ. ԳՈՒԼՈՅԱՆ