Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԵՎ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ

28.05.2018

    Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ Կոտայքի մարզպետարանը Հրազդան քաղաքի Սահմանադրության հրապարակում կազմակերպել է տոնական համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանին:
 ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկած տոնական համերգն ուղեկցվել է երաժշտական ու պարային բազմազան կատարումներով, ինչպես նաև տարբեր գեղարվեստական լուծումների համադրմամբ ներկայացվել են օրվա խորհուրդը բնութագրող պատմական մի շարք տեղեկություններ:
 Մարզային տոնական համերգին ելույթ են ունեցել սիրված և ճանաչված երգիչներ ու պարային խմբեր` Երևանից և Կոտայքի մարզից: Վերջիններիս կազմում են եղել Արսեն Սաֆարյանը, Ալլա Լևոնյանը, Մհերը, Հայկուհի Բաբախանյանը, Սամսոն Պանյանը, Գրիգոր Համբարյանը, Ռազմիկ Բաղդասարյանը, Մամիկոն Բադալյանը, Տաթև Շաբոյանը, Հրաչ Սաֆարյանը, ինչպես նաև <<Կարին>>, <<Նինահար>> և <<Հուշեր>> պարային համույթները:
 Կոտայքի մարզկենտրոնում կայացած հանդիսությունը եզրափակվել է տոնական հրավառությամբ:
 Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանի շրջանակներում նախատեսված Կոտայքի մարզային միջոցառումները համակարգող հանձնաժողովի տեղեկացմամբ մայիսի 28-ի առիթով տոնական միջոցառումներ են կազմակերպվել նաև մարզի այլ համայնքներում, կրթական ու մշակութային հաստատություններում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 17:41:31