Նորություններ
Լրահոս
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.05.2018

Տեղեկացնում ենք, որ ս/թ մայիսի 28-ին ժամը 19:00-ից մինչև 21:30-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ Կոտայքի մարզպետարանը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանին նվիրված բացօթյա տոնական համերգ և հրավառություն` Հրազդան քաղաքի Սահմանադրության հրապարակում:
Տոնական համերգին ելույթ կունենան սիրված և ճանաչված երգիչներ ու պարային համույթներ` Երևանից և Կոտայքի մարզից.
Արսեն Սաֆարյան, Ալլա Լևոնյան, Մհեր, Հայկուհի Բաբախանյան, Սամսոն Պանյան, Գրիգոր Համբարյան, Ռազմիկ Բաղդասարյան, Մամիկոն Բադալյան, Տաթև Շաբոյան, Հրաչ Սաֆարյան, <<Կարին>>, <<Նինահար>>, <<Հուշեր>> պարային համույթներ:
Կոտայքի մարզպետարանը սիրով հրավիրում է մասնակցելու պետական կարևորագույն տոնակատարությանը:
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ