Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ <<ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ>> ԵՎ <<ՎԵՐՋԻՆ ԴԱՍ>> ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

25.05.2018

      Սիրելի՛ շրջանավարտներ,
 Ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ ձեզ՝ դպրոցական Վերջին դասն ազդարարող խորհրդանշական օրվա կապակցությամբ: Հուսով եմ, որ ուսումնառության տարիների ավարտը և հասուն կյանքի շեմ մուտք գործելու սկիզբն ազդարարող <<Վերջին զանգի>> խորհրդավոր ղողանջները մշտապես վառ կմնան ձեր բոլորի հիշողության մեջ:
 Իմ շնորհավորանքներն եմ ուղղում նաև ձեզ, հարգարժա՛ն մանկավարժներ, քանզի <<Վերջին զանգը>> ոչ միայն տոնական հանդես է, այլև մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ձեր անմնացորդ նվիրումը և անխոնջ վաստակը յուրովի իմաստավորող գնահատականն ու առհավատչյան:
      Թանկագի՛ն շրջանավարտներ,
 Տոնական այս օրվա շրջանակներում ևս պետք է վստահաբար փաստենք, որ Հայաստանի Հանրապետության ապագան հուսալի ձեռքերում է, քանզի ի դեմս ձեզ մենք ունենք քաղաքացիական բարձր գիտակցությամբ, վեհ ու վսեմ գաղափարներով օժտված արժանապատիվ ու անվեհեր սերունդ: Համոզված եմ, որ դուք հետայսու ևս կդավանեք բարու, գեղեցիկի, ճշմարտության և ազգային միաբանության սրբազան արժեքներին ու ձեր կայուն գիտելիքներով, անսպառ եռանդով, նպատակասլացությամբ ու ողջ ներուժով կզորակցեք մեր մայր հայրենիքի հզորացմանը, բարօրությանը և նրա հարաճուն զարգացմանը:
 Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ և մաղթում բարի երթ: Թո՛ղ իրականություն դառնան ձեր բոլոր իղձերն ու նվիրական երազանքները:

               Հարգանքով՝
                                                                 ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ Կ. ԳՈՒԼՈՅԱՆ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18