Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՄՈՏ ԿԱՅԱՑԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

17.05.2018

       Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ընդունել է  մարզի տարբեր տարածաշրջանների շուրջ 30 բնակիչների:
 Մարզպետարանում կայացած ընդունելության շրջանակներում ներկայացվել են առողջապահական, սոցիալական, զբաղվածության և մի շարք այլ ոլորտներին վերաբերող հարցադրումներ, որոնց ուղղությամբ բնակիչներին անհրաժեշտ և հրատապ աջակցություն ցուցաբերելու նկատառումներով Կոտայքի մարզպետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:
 Լրացուցիչ ուսումնասիրություններ և վերլուծություններ պահանջող հարցերի վերաբերյալ բնակիչներին պարզաբանումներ տրամադրելու նպատակով մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներում Կոտայքի մարզպետի հանձնարարությամբ առաջիկայում կազմակերպվելու են քննարկումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22