Նորություններ
Լրահոս
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
15.05.2018

Սիրելի՛ հայրենակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի օրվա առթիվ:
Ընտանիքը յուրատեսակ արժեհամակարգ է, հայ ժողովրդի պարագայում՝ ազգային ինքնատիպ արժեհամակարգ և ազգային հպարտության ուրույն դրսևորում:
Հայերիս համար ընտանիքը սրբագործված ու պաշտամունքի հասնող միջավայր է, որից սկիզբ առնող ջերմությամբ է դաստիարակվում յուրաքանչյուր սերունդ և այդ նույն ջերմությունն էլ փոխանցում է հաջորդ սերունդներին:
Ընտանիքի վեհ գաղափարը դարեր շարունակ ապացուցել է իր կարևորությունն ու առանցքային դերակարատարում ունեցել պատմական ամենատարբեր հանգրվաններում:
Ամուր ընտանիքի հիմքի վրա է ձևավորվում ու զարգանում քաղաքակիրթ հասարակությունը և նպաստում պետության հզորացամանն ու առաջընթացին:
Վերստին շնորհավորելով մարդկային ջերմությամբ լեցուն այս տոնի առթիվ՝ բոլոր ընտանիքներին մաղթում եմ խաղաղություն և անսահման երջանկություն:
Հարգանքով՝
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ Կ. ԳՈՒԼՈՅԱՆ