Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ/տեսանյութ/

11.05.2018



    ՀՀ Կոտայքի մարզպետարանի մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում կայացել է Թատերական արվեստի մարզային մրցույթ-փառատոնը:
 Մրցույթ փառատոնի մարզային փուլի ամփոփմանը մասնակցել և ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի ողջույնի խոսքն է փոխանցել Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
 Միջոցառման պատասխանատուների փոխանցմամբ մրցույթ-փառատոնն անցկացվել է երկու՝ տարածքային և մարզային փուլերով, ընդգրկվել են 13-15 և 16-18 տարեկանների տարիքային խմբեր:
 Մրցույթին մասնակցել են մարզի կրթական, արտադպրոցական և մշակութային տարբեր հաստատություններ:
 Հայ հանճարեղ դերասան Վահրամ Փափազյանին նվիրված փառատոնի մարզային փուլը կազմակերպվել է Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի մշակույթի տան դահլիճում և անցկացվել է երկու անվանակարգերով՝ մենախոսություն և բեմադրություն: <<Մենախոսություն>> անվանակարգը ընդգրկել է այն դերերը, որոնք մարմնավորել է Վահրամ Փափազյանը, իսկ բեմադրության դեպքում բեմադրվել է որևէ պիես, պիեսի մեկ դրվագ, արար կամ առակ, հեքիաթ և այլն: <<Մենախոսություն>> անվանակարգում մասնակիցները ներկայացրել են հատվածներ Շեքսպիրի <<Համլետ>> և <<Օթելլո>> ողբերգությունների համանուն հերոսների հայտնի մենախոսություններից, Լևոն Շանթի <<Հին աստվածներ>> դրամայից, կամ այլ մենախոսություններ Վահրամ Փափազյանի խաղացանկից:
 Մրցույթ-փառատոնի հաղթողները արժանացել են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի կողմից սահմանված մրցանակների, պատվոգրերի ու հավաստագրերի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22