Նորություններ
Լրահոս
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
09.05.2018

Ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:
Մայիսի 9-ը յուրօրինակ կերպով ամբողջացնում է հայ ժողովրդի հաղթական ոգու և հերոսական նկարագրի ուրույն բնորոշումները, որոնք արժանի են ամենայն հարգանքի ու գնահատանքի:
Ցանկանում եմ, որ մայիսյան բոլոր հաղթանակներն իրենց բացառիկ ներկայությամբ նպաստեն նորօրյա սերնդի հայրենասիրական դաստիարակությանը և հաստատուն հաջողություններ պարգևեն այդ կարևորագույն գործընթացի իրականացմանը:
Տոնական այս օրվա շրջանակներում հերթական անգամ պետք է փառաբանենք այն քաջարի հայորդիներին, ովքեր իրենց սխրագործություններով կերտել են բոլոր բաղձալի հաղթանակները:
Կրկին շնորհավորում եմ ու մաղթում, որ մեր հայրենիքի սահմանները մշտապես լինեն ամուր և խաղաղ:
Հարգանքներով
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ Կ. ԳՈՒԼՈՅԱՆ