Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

04.05.2018

 ՀՀ Կոտայքի մարզպետարանն ամփոփել և հերթական հանրային հաշվետվության շրջանակներում տեղեկատվություն է ներկայացնում մարզում արձանագրված ընթացիկ ցուցանիշների, ինչպես նաև վերջիններիս համար հիմք հանդիսացած նախորդ տարվա  արդյունքների վերաբերյալ:
 Կոտայքի մարզում նախորդ տարի արդյունավետ կերպով մեկնարկել և ընթացիկ տարում իրականացվել են ծավալուն ներդրումային ծրագրեր.
 2017 թվականին մարզում մասնավոր միջոցներով կատարվել են շուրջ 60 մլրդ դրամի չափով ներդրումներ. արդյունքում ստեղծվել է ավելի քան 2000 նոր աշխատատեղ: Ընդ որում, մասնավոր միջոցներով ներդրումներից 25.5 մլրդ. դրամ ներդրվել է արդյունաբերության, 5.0 մլրդ. դրամ` գյուղատնտեսության (ինտենսիվ այգիներ, կոոպերատիվ, գիտահետազոտական կենտրոն), 2.0 մլրդ. դրամ` տեղեկատվական տեխնոլոգիաների, 10.9 մլրդ. դրամ` զբոսաշրջության (հյուրանոցներ, հանգստի գոտիներ), 500.0 մլն. դրամ` էներգետիկայի ոլորտներում (արևային կայաններ, էներգախնայողական ծրագրեր), 6.2 մլրդ. դրամ` առևտրի և սպասարկման օբյեկտների կառուցման, ինչպես նաև 9.9 մլրդ. դրամ` բնակարանաշինության ուղղությունների  համար:
  2018 թվականի հաշվետու ժամանակահատվածում մեկնարկել է 41 ներդրումային ծրագիր (11 ծրագիր արդեն ավարտվել է), որոնց իրականացման համար ծախսվել է 7.3 մլրդ. դրամ, որից` 5.1 մլրդ. դրամ ներդրվել է արդյունաբերության, 695.0 մլն. դրամ` գյուղատնտեսության, 442.0 մլն. դրամ` զբոսաշրջության ոլորտներում, 1.1 մլրդ. դրամ` առևտրի և սպասարկման օբյեկտների կառուցման համար: Ներդրումների ադյունքում ներկայացվող ժամանակահատվածում ստեղծվել է 420 աշխատատեղ:
 Համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիայի տրամադրման կարգի` 2018թ. առաջին 4 ամիսների ընթացքում մարզի 10 համայնքների կողմից /Հրազդան, Աբովյան, Բյուրեղավան, Մեղրաձոր, Առինջ, Գեղաշեն, Ակունք, Քասախ, Նոր Երզնկա, Քանաքեռավան/ ներկայացվել է սուբվենցիայի ծրագրային 20 հայտ` ընդհանուր 1 մլրդ. 281.0 մլն. դրամ արժեքով, որից 622.0 մլն. դրամ նախատեսվում է ներդնել համայնքների բյուջեների, 113.0 մլն. դրամ` այլ կազմակերպությունների և 546.0 մլն. դրամ` պետական բյուջեի միջոցներից: Նշված հայտերն ուղարկվել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն` հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու նպատակով: Ներկայացված 20 ծրագրերից 13-ը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 466.2 մլն. դրամ /որից` համայնքի ֆինանսավորումը` 287.0 մլն. դրամ/, արդեն հավանության է արժանացել հանձնաժողովի կողմից: Մնացած 7 ծրագրերը քննարկումների փուլում են:
 Ըստ վիճակագրական տվյալների 2018թ. առաջին եռամսյակում մարզի արտադրական ձեռնարկությունների կողմից թողարկվել է 38.3 մլրդ. դրամի արտադրանք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 34.5 մլրդ. դրամի դիմաց կամ ծավալներն ավելացել են 11.1%-ով: Արդյունաբերական արտադրանքի ծավալների ավելացումը հիմնականում պայմանավորված է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մշակող արդյունաբերության ցուցանիշների ավելացմամբ: Այսպես, 2018թ. առաջին եռամսյակում մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալը կազմել է 21.2 մլրդ. դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 4.9 մլրդ. դրամով կամ աճը կազմել է 29.8%: Ընդ որում աճ գրանցվել է հիմնականում սննդամթերքի (2.4%), խմիչքների (30.6%), այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների (95.4%), հիմնային մետաղների (27.4%) արտադրության ճյուղերում:
  Զգալի աշխատանքներ են իրականացվել համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
  2017 թվականին (2016-ի համեմատ) շուրջ 30 %-ով ավել են հավաքագրվել մարզի համայնքների բյուջեների ընդամենը սեփական եկամուտները. 2016 թվականի 2 մլրդ 421 մլն դրամի դիմաց հավաքագրվել է շուրջ 3 մլրդ 164 մլն դրամ:
   Աղբահանության գումարների հավաքագրումը 2016 թվականին կազմել է շուրջ 348 մլն դրամ, 2017 թվականին 407 մլն դրամ, իսկ 2018 թվականին պլանավորվել է շուրջ 558 մլն դրամ, որը նախորդ տարվա նկատմամբ ավել է գրեթե 37 %-ով. 2018 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում աղբահանության գծով հավաքագրումը կազմել է շուրջ 140 մլն դրամ:
  2018 թվականի առաջին 4 ամիսների ցուցանիշներով նախատեսված 930 մլն 960 հազ դրամի դիմաց հավաքագրվել է 948 մլն 959 հազ դրամի սեփական եկամուտ /հողի հարկ, գույքահարկ, տեղական տուրք, պետական տուրք և հողի ու գույքի վարձակալական վարձավճար և այլ սեփական/ կամ եկամուտների պլանը կատարվել է 102.1%-ով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավել է հավաքագրվել շուրջ 199 միլիոն դրամ:
  2018 թվականի 1-ին չորս ամիսների համար ֆինանսական համահարթեցման սկզբունքով նախատեսված դոտացիան կազմել է 1 մլրդ 397 մլն 988 հազ դրամ, որն ամբողջությամբ հատկացվել է:
  Մարզում նկատելի առաջընթաց է գրանցվել գյուղատնտեսության ոլորտում:
 Նախորդ տարի մարզում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 85 մլրդ 100 մլն դրամ, 2016-ի 59 մլրդ 400 մլն դրամի դիմաց, կամ աճը կազմում է 30 %:
 Դրական ցուցանիշներ են արձանագրվել հատկապես նոր տեխնոլոգիաներով ինտենսիվ այգիներ ու ջերմոցային տնտեսություններ հիմնելու ասպարեզներում:
  Նախորդ տարեվերջի դրությամբ մարզում առկա են եղել  912 հեկտար ինտենսիվ այգիներ, որոնցից 226 հեկտարը հիմնվել է վերջին նորագույն տեխնոլոգիաներով՝ հակակարկտային ցանց, կաթիլային ոռոգման համակարգ և այլն: Ի դեպ, նորագույն այդ տեխնոլոգիաներով ապահովված այգիների 200 հա հիմնվել է 2017 թվականին: Ընթացիկ տարում նախատեսվում է հիմնել շուրջ 225 հա պտղատու այգիներ ևս:
 Ընդհանուր առմամբ ջերմոցների տարածքը 2017 թվականին կազմել է 81 հեկտար, որից բանջարեղենի արտադրություն՝ 34 հեկտար, ծաղիկի արտադրություն՝ 39 հեկտար, ելակի արտադրություն՝ 8 հեկտար: Ընթացիկ տարում նախատեսվում է ջերմոցային տնտեսությունների թիվը ավելացնել շուրջ 35 հեկտարով:
  ՀՀ կառավարության կողմից, մարզպետարանի ներկայացված հայտերի հիման վրա, ըստ վճարունակ պահանջարկի համայնքներին հատկացվել է գարնանացան ցորենի` 11.44 տոննա, գարնանացան գարու` 135.63 տոննա, սիսեռի` 0.52 տոննա, առվույտի` 1.053 տոննա, կորնգանի` 33.407 տոննա, ոլոռի` 0.115 տոննա, եգիպտացորենի` 20 կգ, հնդկացորենի` 10 կգ սերմացու համաձայն համայնքների կողմից վճարված գումարների և շահառուների ցուցակների / օգտվել են մարզի 18 համայնքների 764 շահառու/: Հաշվետու ժամանակահատվածում կատարվել է 6440 գարնանացան մշակաբույսերի ցանք՝ այդ թվում՝ գարնան գարի – 2850 հա, ցորեն – 130 հա, այլ հացահատիկ / հաճար/- 1750 հա, հատիկաընդեղեն – 175 հա, կարտոֆիլ – 550 հա, բանջարեղեն – 725 հա, կերային մշակաբույսեր – 230 հա, տեխնիկական մշակաբույսեր – 30 հա: Գարնանացանի աշխատանքները ընթացքի մեջ են:
  <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում կայացած հանրապետական և մարզային շաբաթօրյակների ընթացքում ինչպես նախորդ տարի, այնպես էլ ընթացիկ տարում մարզում կատարվեցին ընդգրկուն աշխատանքներ:
 Իրականացվել են 184 աղբավայրերի հաշվառմանն ու փակմանն ուղղված աշխատանքներ: Արդյունքում 2017 թվականին փակվել են 165-ը, իսկ 9-ի փակման աշխատանքները կիրականացվեն ընթացիկ տարում:
 Դեռևս գործող 10 աղբավայրերը կփակվեն Հրազդան քաղաքում նոր կառուցվող աղբավայրի շահագործման արդյունքում:
 Մարզում իրավաբանական անձանց հետ կնքավծ աղբահանության պայմանագրերի թիվը 2017 թվականի ընթացքում (նախորդ տարվա համեմատությամբ)  աճել է 143 տոկոսով՝ հասնելով 4005-ի: 2018թ. հունվար-ապրիլ ժամանակահատվածում իրավաբանական անձանց հետ կնքված աղբահանության պայմանգրերի թիվն ավելացել է 150-ով:
  Նախորդ տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, տարբեր ծրագրերով և տարբեր ոլորտներում Կոտայքի մարզում իրականացվել են 43.7 մլրդ դրամի շինարարություն:
  Հարկ է նշել, որ Կոտայքի մարզի համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող հրատապ ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 2017 թվականին հատկացվել է 549.7 մլն դրամ: Այս միջոցներն ուղղվել են մարզի 18 համայնքներում առավել հրատապ խնդիրների լուծմանը:
  2018 թվականի առաջին եռամսյակի տվյալներով Կոտայքի մարզում արդեն իսկ իրականացվել են շուրջ 212 միլիոն դրամի չափով քաղաքաշինական և ճանապարհաշինական ծրագրեր:
 Հարկ է ընդգծել նաև, որ զբոսաշրջությունը կարևոր տեղ է զբաղեցնում Կոտայքի մարզի տնտեսության մեջ: Մարզի զբոսաշրջության հիմնական կենտրոններն են` Ծաղկաձորի, Աղավնաձորի, Մարմարիկի, Հանքավանի, Աղվերանի, Արզնիի հանգստյան գոտիները, Գառնի, Գեղարդ, Բջնի պատմամշակութային վայրերը: Մարզում գործում են ավելի քան 80 հյուրանոցային և հանգստի կազմակերպման համալիրներ, զբոսաշրջության համար առկա են անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Ընդ որում, տարեցտարի ընդլայնվում և նորացվում է հյուրանոցային և հանգստի կազմակերպման համալիրների ցանցը:
  2017թ. ընթացքում մարզ այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է ավելի քան 490000 մարդ նախորդ տարվա 420000-ի դիմաց կամ աճը կազմել է 16.7%:
 2018թ. առաջին եռամսյակում մարզ այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է ավելի քան 102000 մարդ՝   նախորդ տարվա 87000-ի դիմաց կամ աճը կազմել է 17.2%:
  Այս ամենով հանդերձ պետք է նշել նաև, որ դեռևս նախորդ տարվա վերջում մշակվել և այս տարեսկզբին լրամշակումների է ենթարկվել 2018 թվականի մարզային առաջնահերթությունները ներառող ծրագիրը, որին մաս են կազմում մարզպետարանի գործունեության բոլոր ոլորտների և մարզային տարբեր ենթակառուցվածքների արդյունավետ գործունեության ապահովման գերակայությունները:
 Հիշյալ ծրագրում ներառված են մարզի զարգացման ռազմավարական նպատակները, որոնք հիմնականում միտված են տնտեսական աճի ապահովմանը, համայնքների համաչափ զարգացմանը, տարածքային և տեղական կառավարման համակարգերի կատարելագործմանը, արդյունաբերության, գյուղատնտեսության ու զբոսաշրջության ոլորտների զարգացմանն ու արդիականացմանը:


ՀՀ Կոտայքի մարզպետարան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:23:07