Նորություններ
Լրահոս
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
01.05.2018

Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ու անձամբ իմ կողմից շնորհավորում եմ Աշխատանքի օրվա առիթով և ցանկանում ամենայն բարիք:
Անհրաժեշտ եմ համարում կրկին մեծագույն հարգանքով ընդգծել աշխատանքի նկատմամբ ուրույն վերաբերմունք ունեցող հայ ժողովրդի ինքնատիպ նկարագիրն ու բնորոշումները:
Բարեմաղթում եմ, որ Աշխատանքի օրվա խորհուրդն ու տոնականությունը բացառապես դրական ազդակներ հաղորդեն մեր հասարակությանը՝ դրական լիցքեր պագևելով աշխատասեր ու արարող հայ մարդու առօրյային:
Դարձյալ շնորհավորում եմ և մաղթում, որ խաղաղ ու ստեղծագործ աշխատանքային մթնոլորտը մշտապես գերակայի մեր հայրենիքում:
Հարգանքներով`
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ Կ. ԳՈՒԼՈՅԱՆ