Նորություններ
Լրահոս
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ
27.04.2018

Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի նախաձեռնությամբ մարզկենտրոնում և մարզի տարածաշրջաններում կայացել են աշխատանքային խորհրդակցություններ, որոնց մասնակցել են մարզպետարանի պաշտոնատար անձինք ու համայնքների ղեկավարներ:
Խորհրդակցությունների շրջանակներում քննարկվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման, համայնքներում մեկնարկած ենթակառուցվածքային տարբեր ծրագրերի ընթացքին, Հաղթանակի և խաղաղության տոնին ու Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների կազմակերպմանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր:
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը կարևորել է քննարկված հարցերի շրջանակներում համակողմանի գործընթացներ կազմակերպելու անհրաժեշտությունը և առաջարկել քայլեր ձեռնարկել վերջիններիս ուղղությամբ պահանջվող համայնքային գործառույթների պատշաճ իրականացման համար: