Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ/տեսանյութ/

24.04.2018



    ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը Հրազդան և Աբովյան քաղաքներում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 Մարզպետ Կ. Գուլոյանը մարզպետարանի պաշտոնատար անձանց, մարզի ուժային կառույցների ղեկավարների, Հրազդան համայնքի ղեկավար Ա. Դանիելյանի և Աբովյան համայնքի ղեկավար Վ. Գևորգյանի ուղեկցությամբ այցելել է քաղաքային հուշահամալիրներ ու ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

 Հավելենք, որ ոգեկոչման նախաձեռնություններ են կազմակերպվել նաև մարզի այլ համայնքներում, կրթական ու մշակութային տարբեր հաստատություններում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57