Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ՀՐԱԶԴԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ/տեսանյութ/

19.04.2018



    <<Հրազդանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի և <<Էֆ Էմ Դի Քեյ Էլ Եվրոպա>> ՍՊԸ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը մասնակցել և Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի ողջույնի խոսքն է փոխանցել մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը՝ ընդգծելով Հրազդանի բժշկական կենտրոնում զարգացման շարունակական ծրագրեր իրականացնելուն միտված մարզային քաղաքականության գերակայությունները:
 Փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է <<Հրազդանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի տնօրեն Լ. Կարապետյանի և <<Էֆ Էմ Դի Քեյ Էլ Եվրոպա>> ՍՊԸ-ի ներկայացուցիչ Կ. Դավթյանի կողմից: Համագործակցության պայմանավորվածության համաձայն միջազգային կազմակերպության տեղական ներկայացուցիչներն իրենց գործառույթների որոշակի հատված իրականացնելու են առողջապահական հաստատությունում հատկացված համապատասխան աշխատասենյակում՝ ծրագրերի հետագա փուլերում, ըստ անհրաժեշտության, համագործակցելով նաև բժշկական ոլորտում գիտական հետազոտությունների և ուսումնական ծրագրերի իրականացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ասպարեզներում փորձի փոխանակման ու համանման այլ ուղղություններում:
 Հավելենք, որ <<Էֆ Էմ Դի Քեյ Էլ Եվրոպա>> ՍՊԸ-ի պատասխանատուների փոխանցմամբ կազմակերպությունը գործունեություն է ծավալելու Հրազդան և Նոր Հաճն համայնքներում. արդյունքում նախատեսվում է նաև նոր աշխատատեղերի ստեղծում՝ մարզի երիտասարդ մասնագետների համար:
 Հրազդանի բժշկական կենտրոնում կայացած միջոցառմանը մասնակցել են Կոտայքի մարզպետարանի, Հրազդանի համայնքապետարանի, ինչպես նաև առողջապահական հաստատության աշխատակիցներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18