Նորություններ
Լրահոս
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
07.04.2018

Ջերմորեն շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության տոնի առիթով:
Այս ինքնատիպ օրվա շրջանակներում պետք է դարձյալ փաստենք հայ մայրերի առանձնահատուկ կերպարի ուրույն բնորոշումները և մեր անսահման հարգանքն ու երախտագիտությունը հայտնենք նրանց:
Մայրության և գեղեցկության յուրօրինակ խորհուրդը կրող այս բացառիկ տոնի առիթով առանձնահատուկ բարեմաղթանքներ եմ հղում նաև մեր նորօրյա պատմության բոլոր հերոսների մայրերին:
Ապրիլի 7-ի տոնական շնորհավորանքներին զուգահեռ ցանկանում եմ, որ մեր մայրերի առօրյան ուղեկցվի բացառապես բերկրանքի, խաղաղության ու բարության զգացողություններով:
Գարնանային այս հիասքանչ տոնի կապակցությամբ մաղթում եմ ամենայն բարիք և երջանկություն:
Հարգանքներով՝
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ Կ. ԳՈՒԼՈՅԱՆ