Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՄԲ ԿԱՄԱՐԻՍԻ ԴՊՐՈՑԸ ԿՐԵԼՈՒ Է ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԵՐՈՍԱՑԱԾ ԱԶԱՏ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ/տեսանյութ/

06.04.2018



        ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի 2018 թվականի մարտի 27-ի N 76-Ա որոշմամբ մարզպետարանի ենթակայության Կամարիսի միջնակարգ դպրոցն անվանակոչվել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին անձնվիրաբար մասնակցած հերոս հայորդու՝ Ազատ Սիմոնյանի անունով:
 Կրթօջախի անվանակոչության առիթով Կամարիս համայնքում կազմակերպվել էր միջոցառում, որին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, բազմաթիվ հյուրեր, մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչներ:
 Մինչ դպրոցական արարողությունը մարզի ղեկավարը և հյուրերն այցելել են Ազատ Սիմոնյանի սխրանքը հավերժացնող հուշակոթող ու հարգանքի տուրք մատուցել հերոսի հիշատակին:
 Պաշտոնական միջոցառումը մեկնարկել է ՀՀ օրհներգի հնչյունների ներքո, ընթերցվել է դպրոցն անվանակոչելու վերաբերյալ համապատասխան որոշման տեքստն ու հանդիսավոր կերպով բացվել <<Կամարիսի Ազատ Սիմոնյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի նոր ցուցատախտակը, որի բացումն իրականացրել են Ազատ Սիմոնյանի հայրը՝ Քաջիկ Սիմոնյանն ու դպրոցի տնօրենը:
 Այնուհետև դպրոցի սաների ուժերով կազմակերպվել է գեղարվեստական հուշ-միջոցառում: Առավել խորհրդանշական է եղել այն հանգամանքը, որ անվանակոչության հանդիսությանը մասնակցել է նաև Ազատ Սիմոնյանի 8 ամսական եղբայրը՝ փոքրիկ Արթուրը:
 Կոտայքի մարզպետը շրջայց է կատարել ուսումնական հաստատության մասնաշենքում, եղել է նաև <<Նախնական զինվորական պատրաստություն>> առարկայի դասասենյակում ձևավորված և Ազատ Սիմոնյանի անունը կրող փառքի անկյունում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32