Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՐԱՄՈՒՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

05.04.2018

  Կոտայքի մարզի Արամուս համայնքում 2018 թվականի ապրիլի 4-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ ընդերքօգտագործման օրինականության պահպանման հարցերի քննարկման նպատակով:
 Հիշյալ քննարկմանը մասնակցել են մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Լևոն Պետրոսյանը, աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի (մարզային հողային պետական տեսչության) պետ Գուրգեն Ավետիսյանը, Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանը, ինչպես նաև <<Բենան>> (Կարեն Բաղդասարյան), <<Դեմեր>> (Արմեն Հարությունյան), <<Կոտայքի ՃՇՇ>> (Հովհաննես Զաքարյան), <<ԱԲ պրոյեկտ>> (Ռուբեն Միրզոյան), <<Լամո>> (Լևոն Պողոսյան), <<Նարշին>> (Արսեն Թադևոսյան) ՍՊԸ-երի ներկայացուցիչները:
 Աշխատանքային հանդիպման օրակարգային հարցերի շրջանակներում անդրադարձ է կատարվել համայնքի վարչական տարածքում ընդերքօգտագործման աշխատանքները օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելուն և գործընթացի օրինականության պահպանմանը վերաբերող մի շարք խնդիրների:
 Քննարկման մասնակիցները նշել են, որ Արամուս համայնքի գլխավոր հատակագծով նախատեսված ընդերքօգտագործման տարածքները հիմնականում համապատասխանում են դրանց փաստացի օգտագործման չափերի, տեղադրման և նպատակային նշանակության պահանջների հետ, սակայն դեռևս առկա են որոշակի խնդիրներ:
   Շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հրավիրված քննարկման արդյունքում համայնքի ղեկավարին առաջարկվել է 10-օրյա ժամկետում կատարել գույքագրում և արդյունքները ներկայացնել մարզպետարան՝ ընդերքօգտագործման աշխատանքների լիարժեք կազմակերպումն ապահովելու ասպարեզում առկա խնդիրներին հետագա ընթացք տալու նպատակով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:03:27