Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ

04.04.2018

        Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի նախաձեռնությամբ մարզպետարանի պաշտոնատար անձինք այցելել են 2016 թվականի ապրիլյան պատերազմում զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներ:
  Մարզպետի տեղակալներ Կ. Մարգարյանը և Հ. Հայրապետյանը, մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության բաժնի պետ Վ. Հունանյանը նախ եղել են ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսացած Վահե Զաքարյանի (Հրազդան), Սարգիս Սահակյանի (Հրազդան), Կարեն Ներսիսյանի (Բջնի), Արթուր Գևորգյանի (Աբովյան), Ազատ Սիմոնյանի (Կամարիս), Գևորգ Մղդեսյանի (Նոր Հաճն), Նարեկ Ասատրյանի (Կարենիս) ընտանիքներում, հարգանքի տուրք մատուցել հերոս հայորդիների հիշատակին, ինչպես նաև ընտանիքներին փոխանցել Կոտայքի մարզպետի կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունը:
  Այնուհետև մարզային պաշտոնյաներն այցելել են ապրիլյան պատերազմին հերոսաբար մասնակցած և վիրավորված զինծառայողներ Ղուկաս Հակոբյանի (Մեղրաձոր), Ռուբեն Առաքելյանի (Ջրվեժ), Ավագ Ելինյանի (Բջնի), Նարեկ Նիկողոսյանի (Եղվարդ) ընտանիքներ, փոխանցել մարզի ղեկավարի աջակցությունը, ինչպես նաև զրույցներ ունեցել քաջարի տղաների ու նրանց ծնողների հետ:
  Հավելենք, որ Կոտայքի մարզպետ Կ.Գուլոյանի կողմից մշտապես համակողմանի աջակցություն է ցուցաբերվում հայրենիքի պաշտպանության գործում իրենց մասնակցությունն ունեցող բոլոր նվիրյալների ընտանիքներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57