Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

01.04.2018

     Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մասնակցել է Սուրբ Հարության տոնի առիթով Կեչառիսի վանական համալիրում կազմակերպված Սուրբ Պատարագին:
    Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին ներկա են գտնվել նաև մարզպետարանի պաշտոնատար անձինք ու մարզի քաղաքային համայնքների ղեկավարները:
  Եկեղեցական հանդիսության շրջանակներում Թեմակալ Առաջնորդի կողմից ներկայացվել է Սուրբ Հարության տոնի խորհուրդն, ինչպես նաև ընթերցվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական մաղթանքը:
    Տոնական օրվա կապակցությամբ Սուրբ Պատարագ է մատուցվել Կոտայքի թեմի բոլոր եկեղեցիներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 13:16:00