Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ /տեսանյութ/

29.03.2018



    ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն աշխատանքային այցով եղել է մարզի Բյուրեղավան և Գառնի համայնքներում:
  Կոտայքի մարզպետը մարզպետարանի պաշտոնատար անձանց և Գառնի համայնքի ղեկավար Ա. Սահակյանի ուղեկցությամբ ծանոթացել է տեղում իրականացվող ընթացիկ աշխատանքներին, զբոսաշրջային ենթակառուցվածքների կատարելագործմանն ուղղված նախաձեռնություններին, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ <<Գառնիի առողջության կենտրոն>> ՊՈԱԿ-ի հիմնանորոգումն իրականացրած կազմակերպության պատասխանատուների հետ քննարկել գործընթացի ամփոփիչ հատվածը պատշաճ կազմակերպելուն վերաբերող մի շարք հարցեր:
  Մարզի ղեկավարը <<Գառնիի առողջության կենտրոն>> ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ հանդիպման շրջանակներում քննարկել է առողջապահական ծառայությունների մատուցման և հաստատության գործունեությունն արդյունավետ կերպով կազմակերպելուն միտված որոշակի նկատառումներ, որոնց վերաբերյալ կենտրոնի ղեկավարությանը տրվել են նաև համապատասխան հանձնարարականներ:
  Այնուհետև Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը Բյուրեղավան համայնքի ղեկավար Հ. Բալասյանի ուղեկցությամբ ծանոթացել է համայնքային զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին:
  Մարզպետ Կ. Գուլոյանին ներկայացվել են նաև պետական ֆինանսավորմամբ Բյուրեղավանի մշակույթի կենտրոնում իրականացված շինարարական աշխատանքների արդյունքները և մշակութային օջախի ամբողջական վերանորոգման ուղղությամբ մշակված մոտեցումները:
  Ամփոփելով այցելություների արդյունքները՝ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ընդգծել է պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի կարևորությունը և փաստել, որ վերջիններս մեծապես նպաստում են համայնքների շարունակական զարգացմանն ու առաջընթացին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:59:01