Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ /տեսանյութ/

28.03.2018



           Մարզպետարանում կայացել է մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
 Մինչ օրակարգային հարցերին անցնելը Կոտայքի մարզպետն իր նախաբան խոսքում անդրադարձել է մարտի 24-ի ուժգին քամու հետևանքով մարզի համայնքներում արձանագրված երևույթներին՝ կարևորելով մարզի բնակիչների նկատմամբ հոգատարություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:
  Մարզպետ Կ. Գուլոյանի կողմից հերթական անգամ համայնքների ղեկավարներին առաջարկվել է համապատասխան հանձնախմբերի միջոցով իրականացնել գրանցված դեպքերի ճշգրիտ հաշվառում և սահմանված կարգով ապահովել տեղեկատվության տրամադրումը արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման մարզային հանձնաժողովին:
 Այնուհետև մարզի խորհրդի նիստի օրակարգային հարցերի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանն անդրադարձել է համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին՝ ներկայացնելով համայնքապետարանների կողմից հիշյալ ուղղությամբ կատարվող աշխատանքների վերլուծության  արդյունքները:
 Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ Կամո Թումոյանը տեղեկատվություն է տրամադրել համայնքներում աղբահանության և սանիտարական մաքրման, ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ աղբահանության պայմանագրերի կնքման ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև ապրիլի 14-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի վերաբերյալ:
 Նիստի ընթացքում քննարկվել են նաև ոռոգման ջրի մատակարարման նախապատրաստական աշխատանքների պատշաճ կազմակերպմանը վերաբերող ընթացակարգային մի շարք հարցեր ևս:
 Մարզի խորհրրդի նիստի մասնակիցներին, հայտարարությունների տեսքով, տեղեկություններ են տրամադրվել նաև նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող համայնքային կազմակերպությունների լիցենզավորման գործընթացի կազմակերպելման, համապետական մարզամշակութային միջոցառումներին համայնքների մասնակցության, առողջապահության ոլորտում պետական պատվեր տրամադրող ուղեգրող հանձնաժողովների գործունեության և օրենքով սահմանված նոր կարգի, Կադաստրի պետական կոմիտեի կողմից ներկայացված տվյալների միասնական էլեկրոնային բազայում իրավունքի սուբյեկտների բացակայող տվյալների լրացման, ամբողջականացման և վերջնական տվյալները ներկայացնելու, ինչպես նաև համայնքապետարաններում գործավարության կազմակերպման որոշակի մեթոդաբանությունների վերաբերյալ:
 Կարևորելով նիստի ընթացքում քննարկված հարցերի առաջնահերթությունը՝ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը համայնքների ղեկավարներին առաջարկել է տեղերում ապահովել համապատասխան գործառույթների ամբողջական իրականացումը, ինչպես նաև ներկայացված բոլոր ուղղություններում դրական ցուցանիշներ ունենալու նկատառումներով ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:59:01