Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 26-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ

28.01.2018

    Հայոց բանակի կազմավորման յուրաքանչյուր տարեդարձ միշտ էլ առանձնահուկ շուքով է նշվում Կոտայքի մարզում: Այս տարի ևս տոնական եռուզեռ էր մարզի բոլոր համայնքներում, կրթամշակութային հաստատություններում:
  Գրական- երաժշտական հանդեսների, բեմադրությունների և համերգային ծրագրերի միջոցով միջոցառումների ընթացքում ներկայացվեց Հայոց բանակի ստեղծման պատմությունը, նրա պանծալի ուղին և դերն ու նշանակությունը մեր անկախ պետականության կայացման ու պահպանման գործում: Այդ միջոցառումները ևս մեկ անգամ հավաստեցին, որ մեր ժողովուրդը սիրում և հավատում է իր բանակին, իսկ Հայոց բանակն էլ, իրավամբ, արժանի է մեր համընդհանուր սիրուն և փառաբանմանը :
  Վերոնշյալ միջոցառումների շարքում բավականին ուշագրավ և դիտարժան էր նաև Նոր Գեղիի Յու. Երիցյանի անվան N2 միջնակարգ դպրոցում կազմակերպված տոնական հանդեսը, որին ներկա էր Կոտայքի մարզպետի օգնական տիկին Հերմինե Ադամյանը: Ողջունելով միջոցառման բոլոր մասնակիցներին՝ տիկին Ադամյանը ներկայացրեց մարզպետ պարոն Կարապետ Գուլոյանի շնորհավորական խոսքը՝ հույժ կարևորելով համանման միջոցառումների դերն ու նշանակությունը մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32