Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ ԱԻՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ/տեսանյութ/

22.01.2018



    Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Կոտայքի մարզային ծառայությունների 2017 թվականի գործունեության ամփոփման նպատակով մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
  Խորհրդակցության աշխատանքներին մասնակցել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դ. Կարապետյանը, նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ա. Խաչիկյանը, ինչպես նաև հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գ. Սուրենյանը:
   Մինչ հաշվետու խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության նախաձեռնությամբ մարզպետարանի վարչական շենքին հարող հրապարակում կազմակերպվել է մարզում առկա փրկարարական նորագույն սարքավորումների, տեխնիկական և տրանսպորտային միջոցների ցուցադրություն:
 Այնուհետև մարզպետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության օրակարգի շրջանակներում ներկայացվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության, մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, <<Հայաստանի հիդրոօդերևութաբանական և մոնիտորինգի պետական ծառայություն>> ՊՈԱԿ-ի մարզային ծառայության, ինչպես նաև <<Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ի մարզային ստորաբաժանման 2017 թվականի գործունեության արդյունքները:
    Համապատասխան ծառայությունների ղեկավարները ներկայացրել են նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների հիմնական ուղղություններն ու գործառույթները, ինչպես նաև պատասխանել տարեկան գործընթացների վերաբերյալ իրենց ուղղված մի շարք հարցադրումների:
  Աշխատանքային խորհրդակցության ավարտին ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ընդգծել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մարզային ծառայությունների, մարզպետարանի աշխատակազմի և մարզի համայնքների համագործակցված աշխատանքի կարևորությունները, անդրադարձ կատարել նախորդ տարվա ընթացքում ծավալված աշխատանքների արդյունքներին, ինչպես նաև իր խոսքում նշել զբոսաշրջության և այլ ենթակառուցվածքային առանձնահատկություններ ունեցող Կոտայքի մարզում արտակարգ իրավիճակների ոլորտի տարաբնույթ ծառայությունների արդյունավետ մատուցման առաջնահերթությունները:
     2017 թվականի ընթացքում աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման համար ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության մի խումբ աշխատակիցներ պագևատրվել են Կոտայքի մարզպետի պատվոգրերով:
   Կոտայքի մարզի մի շարք համայանքների ղեկավարներ պագևատրվել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության պատվոգրերով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18