Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

08.01.2018

                  Հարգարժա՛ն զորակոչիկներ
    Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի և անձամբ իմ կողմից շնորհավորում եմ ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ:
  Ցանկանում եմ, որ բանակում ծառայելու ողջ ժամանակահատվածում Ձեզ ուղեկցեն բացառապես դրական զգացողությունները և նպաստեն զինվորական առաքելության պատշաճ իրականացմանը:
  Հերթական զորակոչի առիթով հնչող շնորհավորանքներին զուգահեռ անհրաժեշտ է դարձյալ փաստել այն կարևորագույն հանգամանքը, որ մեր երկրում իրականացվող պետական քաղաքականության արդյունքում ներկայումս ընթանում են Հայաստանի   Հանրապետության Զինված ուժերի կատարելագործմանը միտված առանցքային նախաձեռնություններ և բոլորս պետք է նպաստենք այդ կարևորագույն գործընթացի համակողմանի կազմակերպմանը:
  Կրկին շնորհավորում եմ և բարեմաղթում եմ, որ մեր հայրենիքի սահմաններին մշտապես թևածեն հաստատուն խաղաղությունն ու անդորրը:

                Հարգանքներով

                                                       ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ    Կ. ԳՈՒԼՈՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-10-15 15:27:11