Նորություններ
Լրահոս
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
08.01.2018

Հարգարժա՛ն զորակոչիկներ
Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի և անձամբ իմ կողմից շնորհավորում եմ ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ:
Ցանկանում եմ, որ բանակում ծառայելու ողջ ժամանակահատվածում Ձեզ ուղեկցեն բացառապես դրական զգացողությունները և նպաստեն զինվորական առաքելության պատշաճ իրականացմանը:
Հերթական զորակոչի առիթով հնչող շնորհավորանքներին զուգահեռ անհրաժեշտ է դարձյալ փաստել այն կարևորագույն հանգամանքը, որ մեր երկրում իրականացվող պետական քաղաքականության արդյունքում ներկայումս ընթանում են Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կատարելագործմանը միտված առանցքային նախաձեռնություններ և բոլորս պետք է նպաստենք այդ կարևորագույն գործընթացի համակողմանի կազմակերպմանը:
Կրկին շնորհավորում եմ և բարեմաղթում եմ, որ մեր հայրենիքի սահմաններին մշտապես թևածեն հաստատուն խաղաղությունն ու անդորրը:
Հարգանքներով
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ Կ. ԳՈՒԼՈՅԱՆ