Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

29.12.2017

    ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի նախաձեռնությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ մարզպետարանում կազմակերպվել է հանդիսավոր ընդունելություն:
 Ամանորյա ընդունելությունը մեկնարկել է Կոտայքի մարզի 2017 թվականի հիմնական ցուցանիշներն ու տարվա ընթացքում տեղի ունեցած կարևոր իրադարձություններն ամփոփող տեսաֆիլմի ցուցադրությամբ:
  Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը շնորհավորել է բոլոր մասնակիցներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ու իր խոսքում անդրադարձել է նաև մարզային գործընթացների տարեկան արդյունքներին:
 Կ. Գուլոյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող պետական արդյունավետ քաղաքականության շրջանակներում մարզում կատարվել են զգալի աշխատանքներ, որոնց շնորհիվ լուծումներ են ստացել բազմաթիվ հրատապ խնդիրներ:
 Մարզի ղեկավարը նշել է նաև, որ ձեռնարկված բոլոր աշխատանքները նպատակ են ունեցել բարելավել մարզային ենթակառուցվածքների գործունեությունը և նորովի զարգացումներ ապահովել տարբեր ոլորտներում:
 Մարզպետարանում կազմակերպված տոնական միջոցառման շրջանակներում Կոտայքի մարզպետը պատվոգրեր և պարգևներ է հանձնել նաև մարզային տարբեր բնագավառների ներկայացուցիչների:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22