Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿԱՅԱՑԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ/տեսանյութ/

19.12.2017



        Մարզպետարանում կայացել է մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը: Օրակարգում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանն անդրադարձել է համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի կազմակերպմանը, ինչպես նաև անդրադարձ կատարել 2018 թվականի բյուջեների կազմման աշխատանքների իրականացմանը:
 Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Հ. Ալեքսանյանը ներկայացրել է մարզի համայնքներում կատարվող իրավական և մասնագիտական հսկողության աշխատանքների ընթացակարգերին ու արդյունքներին վերաբերող համապատասխան վերլուծություններ:
     Մարզի խորհրդի նիստի շրջանակներում քննարկվել են նաև մարզի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը և համայնքային ենթակառուցվածքներին վերաբերող մի շարք ընթացիկ հարցեր ևս:
 Ամփոփելով նիստի աշխատանքները՝ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը համայնքների ղեկավարներին առաջարկել է հետևողական աշխատանքներ ծավալել համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ, ինչպես նաև 2018 թվականի համայնքային բյուջեների կազմման գործընթացում կիրառել նորովի մոտեցումներ և մեթոդաբանություններ, որոնք լիովին կնպաստեն համայնքային աշխատանքների արդյունավետ ու համակողմանի կազմակերպմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18