Նորություններ
Լրահոս
ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
13.12.2017
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ընդունել է մարզի Հրազդանի, Աբովյանի ու Եղվարդի տարածաշրջանների տարբեր համայնքները ներկայացնող շուրջ 40 բնակիչների:
Կոտայքի մարզպետի մոտ կայացած ընդունելությանը բնակիչների կողմից բարձրացվել են հիմնականում զբաղվածության, առողջապահական և սոցիալական ուղղվածություններ ունեցող, ինչպես նաև մարզի տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթներին վերաբերող մի շարք հարցադրումներ:
Ներկայացված խնդիրների զգալի մասին համապատասխան լուծումներ են տրվել ընդունելության շրջանակներում, իսկ որոշակի խումբ հարցերի հետագա պարզաբանումներն ապահովելու ուղղությամբ Կոտայքի մարզպետի կողմից հանձնարարականներ են տրվել մարզպետարանի պաշտոնատար անձանց: