Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ

29.11.2017

    Կոտայքի մարզում կազմակերպվել է պաշտպանական ոլորտին վերաբերող  ուսումնական վարժանք, որին մասնակցել են ինչպես մարզային կառույցների, այնպես էլ հանրապետական գործադիր մարմինների ներկայացուցիչներ:
 Ուսումնավարժանքը մեկնարկել է Կոտայքի մարզպետարանում հրավիրված պայմանական հավաք-իրազեկմամբ:
 Մարզպետարանում կայացած ուսուցողական հավաքի շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի կողմից վավերացված համապատասխան փաստաթղթերով տարբեր ծառայությունների համար սահմանված գործառույթների և որոշակի ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրել Կոտայքի մարզպետի տեղակալ Հ. Հայրապետյանը:
 Ուսումնական հավաքին հաջորդել է վարժանքի ցուցադրական հատվածը, որից հետո ամփովել են գործընթացի նախնական արդյունքները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:59:01