Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿԱՅԱՑԵԼ Է ՄԱՐԶԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՓԱՌԱՏՈՆ

27.11.2017

      Կոտայքի մարզպետարանի մարզային մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում Նոր գեղի համայնքի մշակույթի տանը տեղի է ունեցել ժողովրդական արհեստագործության պահպանմանն ու զարգացմանը նվիրված մարզային ցուցահանդես-փառատոն:
 Հայ ժողովրդական արհեստագործությունը մեր բազմադարյան հարուստ մշակույթի գանձարանում իր արժանի և իր ուրույն տեղն է գրավում: Այդ արվեստի առավել տարածված տեսակներից են արծաթագործությունը, գորգագործությունը, կարպետագործությունը, ժանյակագործությունն ու ասեղնագործությունը, խեցեգործությունը, քարի, փայտի և մետաղի գեղարվեստական մշակումները։
 Ցուցահանդես-փառատոնը նպատակ է ունեցել ներկայացնել մարզի ժողովրդական վարպետների արվեստը և նրանց կողմից պատմությանը հանձնվող մշակութային ժառանգությունը:
   Ցուցահանդեսին մասնակցել են Հրազդան, Գառնի, Բյուրեղավան, Նոր Գեղի և Քանաքեռավան համայնքներից 18 ստեղծագործողներ:
  Ցուցահանդեսի բոլոր մասնակիցները արժանացել են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Գուլոյանի կողմից սահմանված շնորհակալագրերի ու հուշանվերների:
 Նույն օրը Նոր Գեղիի մշակույթի տանը` ՀՀ մշակույթի նախարարության <<Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի>> նախաձեռնությամբ և Կոտայքի մարզպետարանի աջակցությամբ կազմակերպվել է նաև արվեստի դպրոցների, մշակույթի տների և այլ կրթամշակութային հաստատությունների պարի համույթների ստուգատես-փառատոն:
 Ստուգատեսի նպատակն է եղել մարզում գործող մանկապատանեկան պարի համույթների պարուսույցներին մասնագիտական և խորհրդատվական աջակցության ցուցաբերումը և մարզային պարի համույթների կատարողական վարպետութան գնահատումը:
 Փառատոնին մասնակցեցին մարզի տարբեր համայնքներից ներկայացված 20 պարային համույթներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:59:01