Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ

23.11.2017

        ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պ. Սվիտալսկիին:
 Հանդիպման շրջանակներում Կ. Գուլոյանը ներկայացրել է մարզը բնութագրող ընդհանրական տեղեկություններ, ինչպես նաև անդրադարձ կատարել մարզային տարբեր ոլորտների առանձնահատկություններին և զարգացման հեռանկարներին:
 Պ. Սվիտալսկին իր խոսքում անդրադարձել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գործունեության ուղղություններին, ինչպես նաև մարզերում առաջիկայում նախատեսված ծրագրերին:
 Կոտայքի մարզպետն ու Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը մտքեր են փոխանակել մարզպետարանի և մարզի համայնքների հետ հետագա համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18