Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ <<ԾԱՂԿԱՁՈՐ ՕՓԵՆ>> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

22.11.2017

 Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի ուղեկցությամբ Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում ներկա է գտնվել «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը:

 Մրցաշարն անցկացվում է Ա և Բ խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն: Մրցաշարում հաղթողի կոչման համար կպայքարեն 17 երկրի շուրջ 160 շախմատիստ, այդ թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր և 23 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ:

 Միջոցառման շրջանակներում ամփոփվել են նաև միջազգային գրոսմայստեր, Հայաստանի ութակի չեմպիոն Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված կայծակնային շախմատի՝ նույն օրը առավոտյան մեկնարկած մրցաշարի արդյունքները, որին մասնակցել են 14 երկրների շուրջ 200 շախմատիստներ, այդ թվում` 29 միջազգային գրոսմայստեր և 28 միջազգային ու ՖԻԴԵ-ի վարպետներ: Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը մրցանակներ է հանձնել կայծակնային շախմատի մրցաշարի հաղթողներին:  

 

Տեղեկատվությունը՝

www.president.am կայքից

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:59:01