Նորություններ
Լրահոս
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
17.11.2017

Ջերմորեն շնորհավորում եմ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:
Տոնական օրվա առիթով լավագույն բարեմաղթանքներ եմ հղում բոլոր ուսանողներին և ցանկանում բազում հաջողություններ:
Ուսանողական տարիները յուրօրինակ ազդեցություն են ունենում մարդու կայացման գործընթացում և հաստատապես դառնում են մարդկային կենսագրության ամենաառանցքային հատվածներից մեկը:
Այս նշանակալի օրվա շրջանակներում պետք է մաղթենք նաև, որ մեր հարգարժան ուսանողներն ունենան կրթական նշանակալի ձեռքբերումներ և իրականություն դառնան ապագայի լավագույն մասնագետներ դառնալուն միտված բոլոր նպատակներն ու ծրագրերը:
Կրկին շնորհավում եմ ու ցանկանում, որ ուսանողական առօրյայի անբաժան ուղեկիցները լինեն բարձր տրամադրությունն ու միմիայն դրական լիցքերը:
Հարգանքով
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ Կ. ԳՈՒԼՈՅԱՆ