Նորություններ
Լրահոս
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՀԱՆԴԲՈԼԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄՐՑԱՇԱՐ
13.11.2017
Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի Կոտայքի մարզային ներկայացուցչության նախաձեռնությամբ Հրազդան քաղաքում կազմակերպվել է հանդբոլի պատանեկան մրցաշար:
Հանդբոլի մրցաշարին մասնակցել և ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի ողջույնի խոսքն է փոխանցել Կոտայքի մարզպետի տեղակալ, Կոտայքի մարզի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Կ. Մարգարյանը:
Մարզական միջոցառմանը ներկա է գտնվել և Հայաստանի հանդբոլի ֆեդերացայի նախագահ Ս. Գրիգորյանի կողմից մասնակիցներին ողջունել է ֆեդերացիայի փոխնախագահ Է. Օհանյանը:
Հանդբոլի պատանեկան մրցաշարի շրջանակներում միմյանց հետ մրցել են դպրոցականների կրտսեր (յուրաքանչյուր թիմում 14 աշակերտ) և ավագ (յուրաքանչյուր թիմում 7 աշակերտ) տարիքային խմբերից կազմված մարզական թիմերը:
Կոտայքի մարզի հանդբոլի պատանեկան մրցաշարի ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն. ավագ և կրտսեր տարիքային խմբերի թիմերում ընդգրկված բոլոր դպրոցականները պարգևատրվել են ՀՀ Կոտայքի մարզպետի շնորհակալագրերով ու խորհրդանշական հուշամեդալներով: