Նորություններ
Լրահոս
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
10.11.2017

Ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ:
Տեղական ինքնակառավարումը հաստատապես համարվում է ժողովրդավարության առանցքային բաղադրիչներից մեկը և իր առանցքային կարևորությամբ մաս է կազմում մեր հայրենիքի նորօրյա պատմության նշանակալի ձեռքբերումների շարքին:
Թո՛ղ որ, համակարգի բոլոր աշխատակիցների գործունեությունն ընթանա բացառապես հաջողություններով և դրական զարգացումներով:
Տոնական օրվա շրջանակներում անհրաժեշտ է դարձյալ փաստել տեղական ինքնակառավարման մարմինների ունեցած առանցքային դերակատարումն ու կարևորագույն առաքելությունը մեր հասարակության շրջանում:
Դարձյալ շնորհավորում եմ և ցանկանում, որ տեղական ինքնակառավարման համակարգի հետագա գործունեությունն ուղեկցվի նորովի արդյունավետությամբ և ընթացող բարեփոխումները նպաստեն վերջինիս շարունակական կատարելագործմանը:
Հարգանքով
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ Կ. ԳՈՒԼՈՅԱՆ