Նորություններ
Լրահոս
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում անցկացվող շաբաթօրյակի վերաբերյալ
17.10.2017

2017 թվականի հոկտեմբերի 21-ին <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում անցկացվելու է հանրապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար կոչ է արվում մարզի բոլոր համայնքների բնակիչներին ակտիվ մասնակցություն ունենալ շրջակա միջավայրի սանիտարական մաքրման աշխատանքներին:
Շաբաթօրյակին մասնակցություն են ունենալու և իրենց համագործակցված աշխատանքով նախաձեռնությունն իրականացնելու են մարզի բոլոր համայնքները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունները, կրթական, առողջապական, մարզական հիմնարկները, պետական, մասնավոր և հասարակական հատվածում գործող տարբեր կառույցներն ու կազմակերպությունները, ինչպես նաև անհատ բնակիչները:
Լրացուցիչ տեղեկությունների համար բոլոր ցանկացողները կարող են կապ հաստատել <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում ձևավորված մարզային հանձնաժողովի հետ՝ զանգահարելով 093 08 38 76 կամ 077 47 25 00 հեռախոսահամարով: