Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

21.09.2017

             Սիրելի՛ հայրենակիցներ, Կոտայքի մարզի հարգարժա՛ն բնակիչներ:

    Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ՝ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ:
  1991 թվականի սեպտեմբերի 21-ը մեր տոնացույցի ամենապանծալի էջերից է, քանզի այդ օրը մեր ժողովուրդը միահամուռ << այո>> ասաց անկախությանը և ի լուր համայն աշխարհի հայտարարեց, որ վերստանձնում է սեփական ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու պատասխանատվությունը: Անկախության հանրաքվեն վերստին հավաստեց, որ մեր բոլոր հաղթանակների գրավականը ամփոփված է հայի անսասան ոգու և միասնական հաստատակամության մեջ:
  Ազատագրական մարտերի և մաքառումների հաղթահարմամբ իրականացված մեր ժողովրդի նվիրական երազանքը վերագնահատելով` պետք է զորակցենք մեր երկրի ու պետության զարգացման և հզորացման գործընթացին:
  Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում ամենայն բարիք:
  Թող անկախությունը դառնա ոչ միայն նպատակ, այլև կենսակերպ, Մայր Հայրենիքի բարօրությանը ծառայելու սրբազան պարտականություն:

        Հարգանքով`

                                  ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ               Կ. ԳՈՒԼՈՅԱՆ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-15 16:10:47