Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐ

12.09.2017

  ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի և ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կ. Բոթոյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է այցելություն դեպի ՀՀ Զինված ուժերի հյուսիս-արևելյան զորամիավորումներ:
  Մարզային պատվիրակությունների կազմում եղել են մարզպետարանների պաշտոնատար անձինք, ինչպես նաև երկու մարզերի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ:
  Հրամանատարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մարզերի և համայնքների ղեկավարները եղել են տարբեր մարտական դիրքերում, ծանոթացել մարտական հերթապահություն իրականացնող զինվորների բանակային ծառայության մանրամասներին, ինչպես նաև զրուցել զինվորների ու սպաների հետ:
  Այցելության ընթացքում Կոտայքի և Գեղարքունիքի մարզպետները կարևորել են նմանատիպ նախաձեռնությունների շարունակականությունը և ընդգծել, որ այցելությունները կրելու են պարբերական բնույթ և նպատակ են ունենալու առավել սերտացնել բանակի հետ կապն ու նպատակային համագործակցությունը:
  Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի և Գեղարքունիքի մարզպետ Կ. Բոթոյանի նախաձեռնությամբ իրականացված այցելության ավարտին մարզային պատվիրակություններն ամփոփիչ հանդիպում են ունեցել բանակային կորպուսի հրամանատարության հետ, ներկայացրել իրենց դրական տպավորությունները առաջնագծի պայմանների, զինվորների մարտական ոգու և պատրաստվածության վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ կատարել մարզերի ու բանակային զորամիավորման հետագա շփումների հիմնական ուղղություններին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57