Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է <<ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ>> ՓԱՌԱՏՈՆԻՆ

09.09.2017

       Կոտայքի մարզի ներկայացուցչական պատվիրակություոնը Դիլիջան քաղաքում մասնակցել է «Մշակութային վերածնունդ» արհեստների և արվեստների համահայկական ավանդական փառատոնին:
 Հայաստանի Հանրապետության մարզերի, Արցախի Հանրապետության վարչական շրջանների և Սփյուռքի հայկական համայնքների տաղավարներում ներկայացվել են համապատասխան տարածաշրջանների մշակութային ու զբոսաշրջային յուրահատկությունները բնորոշող ցուցադրություններ:
 Ներկայացվել են ավանդական արհեստագործությունը և ժամանակակից արվեստի տարբեր ուղղությունները մեկնաբանող աշխատանքներ, ինչպես նաև ազգային նվագարանների, երաժշտական ու պարային կատարումներ:
 Փառատոնի նպատակ է ունեցել օտարերկրյա հյուրերին ծանոթացնել մեր հազարամյա մշակութային ժառանգության, զբոսաշրջային ենթակառուցվածքների ու ազգային խոհանոցի առանձնահատկությունները:
  Կոտայքի մարզի տաղավարը ձևավորվել և մարզի մասնակցությունն ապահովվել է Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի նախաձեռնությամբ ձևավորված աշխատանքային խմբի կողմից:
  Փառատոնին ներկա է գտնվել և համապատասխան տաղավարներում շրջել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Ս. Կարայանը:
«Մշակութային վերածնունդ» փառատոնին մասնակցել և Գառնի, Քանաքեռավան ու Գողթ համայնքների ներգրավմամբ ձևավորված մարզային տաղավարը ներակայացրել են Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը և հիշյալ համայնքների ղեկավարները:
 Մարզի ցուցադրական տաղավարներում ներկայացվել են Քանաքեռավանի արվեստի դպրոցի սաների ձեռքբերումները /կերպարվեստ, խեցեգործություն, գոբելեն, ժանյակագործություն, ազգային նվագարաններ ու երաժշտություն/, Գառնիի մշակույթի տան զբոսաշրջության զարգացման ինֆորմացիոն կենտրոնի և գորգագործության խմբակի գործունեությունն ու իրականացվող աշխատանքները, Գողթ համայնքի ինքնատիպ բերքն ու բարիքը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22