Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

<<ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ>> ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

06.09.2017

        ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն ընդունել է ֆրանսիական <<Վեոլիա ջուր>> ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեին: Հանդիպմանը մասնակցել են մարզպետարանի պաշտոնատար անձինք, ինչպես նաև հիշյալ ընկերության ներկայացուցիչներ:
 Կոտայքի մարզպետը կարևորել է <<Վեոլիա ջուր>> ընկերության պատասխանատուների հետ հանդիպման ձևաչափը և ընդգծել, որ մարզի բնակիչների կենսապայմանների շարունակական բարելավման ասպարեզում առանցքային նշանակություն է տրվում ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակին ու արդյունավետությանը:
  <<Վեոլիա ջուր>> ընկերության տնօրենը ներկայացրել է մարզի համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում առաջիկայում նախատեսված ծրագրերն ու առաջնահերթությունները՝ հավաստիացնելով, որ պարեբարաբար իրականացվելու են նկատելի բարեփոխումներ:
    Կ. Գուլոյանը դրական է գնահատել ջրամատակարարման որակի բարելավմանն ու մատուցվող ծառայությունների շրջանակների ընդլայնմանն ուղղված առաջարկները և պատրաստակամություն հայտնել աջակցելու վերջիններիս իրականացման հարցում:
  Կոտայքի մարզպետի առաջարկությամբ մարզպետարանի և <<Վեոլիա ջուր>> ընկերության ներկայացուցիչների ներգրավմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը առաջիկա ամիսների ընթացքում հանգամանորեն դիտարկելու է մարզի համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում առկա խնդիրներն ու ներկայացնելու է գործնական առաջարկություններ վերջիններիս կարգավորման ուղղությամբ:
  Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են նաև <<Վեոլիա ջուր>> ընկերության գործառույթներից բխող մի շարք կազմակերպական հարցեր ևս:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57