Նորություններ
Լրահոս
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
01.09.2017

Սիրելի' մանկավարժներ, թանկագի'ն աշակերտներ, հարգարժա'ն ծնողներ
Ջերմ բարեմաղթանքներով ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ՝ նոր ուսումնական տարվա մեկնարկն ավետող` Գիտելիքի, գրի ու դպրության օրվա կապակցությամբ:
Դարեր շարունակ ապավինելով Լուսավորչի կանթեղի զորությանը և մեծագույն պատկառանք ունենալով գրի ու դպրության հանդեպ՝ մենք անաղարտ ենք պահել ազգային ոգին ու հաջողությամբ հաղթահարել մեր դեմ ծառացած բոլոր փորձությունները:
Համոզված եմ, որ մարզի նվիրյալ մանկավարժները այսուհետ ևս պատվով կիրականացնեն իրենց առաքելությունը, և մեր համատեղ ջանքերի շնորհիվ կձևավորվի արդի պահանջների ոգուն համահունչ, խոր և կայուն գիտելիքներով օժտված սերունդ:
Սիրելի աշակերտնե՛ր, վստահ եմ, որ անշեղորեն հետևելու եք մեր հայրենապաշտ նախնիների ընտրած ուղուն, և կարողանալու եք զորակցել մեր անկախ պետության զարգացմանն ու հզորացմանը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ՝ առանձնահատուկ սիրով ու ջերմությամբ բարեմաղթանքներ եմ հղում գիտելիքի զարմանահրաշ աշխարհի դռները նոր բացող մեր առաջին դասարանցիներին:
Հարգանքով` Կ.ԳՈՒԼՈՅԱՆ