Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՂՎԱՐԴԻ N 2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ/տեսանյութ/

01.09.2017



        Գիտելիքի և դպրության օրվա շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մարզպետարանի պաշտոնատար անձանց և Եղվարդ համայնքի ղեկավար Ն. Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Եղվարդի Հ. Թադևոսյանի անվան N 2 հիմնական դպրոց:
 Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ մարզի ղեկավարը շնորհավորել է հաստատության մանկավարժներին ու աշակերտներին, ինչպես նաև շրջայց է կատարել դպրոցի մասնաշենքում, ծանոթացել նոր ուսումնական տարվա պատշաճ մեկնարկն ապահովելու համար կատարված նախապատրաստական աշխատանքներին:
  Աշխատանքային այցելության ընթացքում Կոտայքի մարզպետը հանդիպում է ունեցել նաև կրթօջախի մանկավարժական անձնակազմի հետ, քննարկել ուսումնա-դաստիարակչական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր:
    Եղվարդի Հ. Թադևոսյանի անվան N 2 հիմնական դպրոցի ղեկավարության կողմից Կոտայքի մարզպետին ներկայացվել են 2017-2018 ուսումնական տարվա համար նախատեսված ծրագրային ուղղությունները, ինչպես նաև դպրոցի շարունակական զարգացմանը միտված նախաձեռնությունների ընթացքը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 14:27:52